Free Website Templates FreeHTML5.co
Free Website Templates FreeHTML5.co
Free Website Templates FreeHTML5.co

Գործարանի պատմությունը

Հրազդանի ցեմենտի գործարանը շահագործման է հանձնվել 1970 թվականին լինելով Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ստորաբաժանում, որը 1977թ. վերածվել է Հրազդանի ցեմենտի գործարան: Ընկերության արտադրանքը օգտագործվում է Հայաստանում,արտահանվում է Անդրկովկասյան հանրապետություններ և Ռուսաստան: Մեր արտադրանքի 80% -ը մատակարարվել է ԽՍՀՄ-ում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների շինարարության համար:

Գործարանը գտնվում է Հրազդան քաղաքում, զբաղեցնում է 540 հազար քառակուսի մետր տարածք: Գործարանը ունի երկու արտադրական գծեր,որոնց հզորությունը կազմում է 1,2 մլն տոննա ցեմենտ և 1 մլն տոննա կլինկեր մեկ տարվա ընթացքում: Գերազանց հումքը, սեփական կրաքարի և կավի հանքերը հանդիսանում են Հրազդանի ցեմենտի գործարանի զարգացման նախադրյալը:

Գործարանը մասնագիտացված է ավելի քան 10 տեսակի պորտլանտ ցեմենտ մակնիշի արտադրանքով: Ներկայումս արտադրվում է պորտլանտ ցեմենտ Մ400, Մ500, Մ600 բարձր որակի, ինչպես նաև սուլֆատակայուն և ճանապարհային 500 մակնիշի ցեմենտ: Գործարանում արտադրվում է նաև բարձր որակի ապրանքային կլինկեր: Ի շնորհիվ բարձր որակի գործարանի արտադրանքը օգտագործվում է տարբեր շինությունների և կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների շինարարության մեջ (կամուրջներ, ջրամբարներ, ճանապարհներ, ստորգետնյա անցումներ և այլն):

 

Մեր արտադրանքը

Պորտլանդցեմենտ հանքային հավելանյութերով M 600

Պորտլանդցեմենտ հանքային հավելանյութերով M 500

Պորտլանդցեմենտ հանքային հավելանյութերով M 400

Սերտիֆիկատներ

Կապ

Տնօրեն

Հայկազ Հովասաֆյան

Գլխավոր Հաշվապահ

Ռոբերտ Քոքոբելյան


Հասցե՝

2301, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Գործարանային 1

Ընդունարան

(+374) 223 2-73-73

hrazdan-cement@mail.ru

cement@hrazdan.am

Իրացման բաժին

(+374) 77 01-31-00

(+374) 77 20-01-80

hrazdan-cement@yandex.ru

Մատակարարման բաժին

(+374) 77 03-30-70

(+374) 98 74-74-60

arzkim70@yandex.ru

Ֆաքս

+374 223 2-06-70